Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոռումպացված տնօրենները դպրոցներում անելիք չունեն». Անդրեյ Ղուկասյան

20:20, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
«Կոռումպացված տնօրենները դպրոցներում անելիք չունեն». Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Ահա այն ինչը և ենթադրվում էր…
     Դատարանը մերժել է Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի հայցադիմումը իմ որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ. տնօրենը, թերևս, մեծ ցանկություն ուներ վերականգնվելու նախկին պաշտոնում և դեռ ավելին՝ ստանալու հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի գումարը:
     Հարգելինե՛րս, այդպես չի լինում: Մի՛ մոռացեք, որ մենք բոլորս արդեն ապրում ենք Նոր Հայաստանում, իրավական երկրում, որտեղ կոռուպցիան անհանդուրժելի չարիք է:
     Նորի՛ց եմ կրկնում. իր պաշտոնեական լիազորությունները չարաշահած որևէ դպրոցի տնօրեն չի կարող կրթական հաստատություն ղեկավարել, մենք չենք կարող մեր երեխաների կրթությունն ու դաստիարակությունը վստահել այն մարդկանց, ովքեր գողացել են պետությունից, ուսուցչից, աշակերտից...
     Այս մոտեցումը մնալու է անփոփոխ և նույնիսկ այն դեպքերում, երբ նախկին բարքերին հարմարված կառավարման խորհրդի անդամները կտան իրենց ձայնը պաշտոնեական կեղծիք կատարած նախկին տնօրեններին, միևնույնն է, բոլոր նման դեպքերին հաջորդելու է ազատման հրամանը:
     Կոռումպացված տնօրենները դպրոցներում անելիք չունեն»:

10442 | 0
Facebook