Խնդրում ենք սպասել...

Համացանց

Քաղաքապետարանի կայքում հրապարակվելու են նիստերի քվեարկությունների անվանական արդյունքները

19:10, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
Քաղաքապետարանի կայքում հրապարակվելու են նիստերի քվեարկությունների անվանական արդյունքները

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Շուտով Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակվելու է ավագանու նիստերի քվեարկությունների անվանական արդյունքները։ Նաև նախատեսում ենք հրապարակել ամեն ավագանու անդամի նիստերին մասնակցության, հարցերի և ելույթների վիճակագրությունը։
     Նախկինում դա անել հնարավոր չէր, քանի որ քվեարկությունները տեղի էին ունենում առանց էլեկտրոնային համակարգի»։

2468 | 0
Facebook