Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր կսահմանի ԵՄ երկրների համար

20:30, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր կսահմանի ԵՄ երկրների համար

ԱՄՆ-ն այսօր նոր մաքսատուրքեր է սահմանել Եվրոմիության օդանավերի համար 10% և 25% գյուղատնտեսական ու արդյունաբերական նշանակության արտադրանքի վրա։ Այս որոշումը հանդիսանում է ԱՄՆ-ի՝ 2004 թ. հայցով Առևտրի համաշխարհային կազմակերպության Վեճերի լուծման վճռի արդյունքը, հայտնում է РИА Новости գործակալությունը։ Հոկտեմբերի սկզբին Առևտրի համաշխարհային կազմակերպության արբիտրները վերջապես հաստատեցին ապրանքների այն ծավալը, որի վրա կարող են սահմանվել ԱՄՆ-ի լրացուցիչ մաքսատուրքերը: Եվրոմիության կողմից ԱՄՆ-ին պատճառված վնասի փոխհատուցման շրջանակում Airbus-ի սուբսիդավորման հարցով ամերիկյան կողմը կարող է ԵՄ նկատմամբ պատասխան միջոցներ ձեռնարկել տարեկան մինչև 7,496 մլրդ դոլարի չափով։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի առևտրի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ից: Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն արդեն հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարող է մաքսատուրքեր սահմանել Եվրոմիությունից ներկրվող գինու և պանրի համար։

4238 | 0
Facebook