Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ԱԱԾ-ում է

14:25, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրն ԱԱԾ-ում է

Երեկ ԱԱԾ-ն հարցաքննության էր կանչել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին: Հրայր Թովմասյանի հայրը հայտնել էր, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ։ Դրանից հետո ԱԱԾ աշխատակիցներն իրենք էին այցելել Թովմասյանի հայրական տուն՝ Դարակերտ գյուղ։ 75-ամյա Վարդան Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրավապահները հետաքրքրվել են՝ ինչ միջոցներով են իրենք նորոգել տան տանիքը։ «Ասացին՝ կրիշը ե՞րբ եք կառուցել, ասեցի՝ 12 տարի առաջ ենք վերանորոգել, կարող եք նայել, ստուգել: Երևի մտածում էին՝ դղյակներ, բան ունենք»,- նշել էր Թովմասյանի հայրը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, իրավաբան Զարուհի Փոստանջյանը Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին Ազգային անվտանգության ծառայության կողմից հարցաքննության հրավիրելը համեմատել էր Խորհրդային շրջանների բռնաճնշումների հետ։

«Տղե՜րք, դուք հասկանո՞ւմ եք ինչ եք անում, հասկանո՞ւմ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»,- իր հերթին արձագանքել էր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Տեղի ունեցածի վերաբերյալ իրենց քննադատություններն էին հայտնել նաև Գառնիկ Իսագուլյանը, Լարիսա Ալավերդյանը, Մենուա Հարությունյանը:

Մի խումբ լրագրողներ ու իրավապաշտպաններ էլ, հակադարձելով վերջիններին, հիշեցրել էին՝ ինչպես էր գործում նախկին իշխանությունը. «2008-ի փետրվարի 2-ին ռոբասերժական «արդարադատները» հասել են Կոթի գյուղ, ձերբակալել ու Երևան են բերել Սերյոժա Սիրադեղյանին՝ միայն այն պատճառով, որ այդ համեստ, գյուղացի ծերունին Վանո Սիրադեղյանի եղբայրն է։ Մեղադրանքն էլ սահմանամերձ գյուղում ապրող մարդու տանը հայտնաբերված առանց փամփուշտի հրացանն է եղել, ձերբակալության հիմնավորումն էլ սա է. «...մնալով ազատության մեջ` կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել մինչդատական վարույթում քրեական գործի քննությունը»։ Պատկերացրիք, չէ՞, թե ոնց է սահմանամերձ գյուղում ապրող հողագործ մարդը «խոչընդոտում» էս դարակազմիկ գործի քննությանը։
     Ու սրանք՝ էս ռոբասերժական անբարոյականները, հիմա ձենները գլուխներն են գցել, թե ոնց կարելի է հարցեր տալ Թովմասյան Հրայրիկի պապային ու քույրերին»,- լրագրող Լիզա Ճաղարյանի գրառումն է:

«Մենուա, Իսագուլյան, Մելիքյան. Քոչարյանի թիվ մեկ քարոզիչները, փորձում են անճարությունից իրավիճակը լարել և Հրայրի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելն էլ շարժառիթ է (բայց ո՞վ ասեց, որ Թովմասյանի հայրն ու աղջիկները արտոնյալ են և իրավունք չունեն հրավիրվելու), որ ակցիա կազմակերպեն ԱԱԾ-ի դիմաց. հասկանում են, որ իրենց վերջին հույսն է հօդս ցնդում: Ուղղակի դուք չեք գիտակցում, որ դրանով Նիկոլին ավելի եք ուժեղացնում, քանի որ ժողովուրդը ձեր տեսակից նողկում է: Շարունակենք և դրանից շահելու է ՀՀ-ը»,- գրել է «Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, այցելել է ԱԱԾ:

| | |
2993 | 2
Facebook
COMMENT.am