Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսօր կարծես նույնպես պահանջ կա բանսարկուների և մատնիչների». Ավետիք Իշխանյան

04:10, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
«Այսօր կարծես նույնպես պահանջ կա բանսարկուների և մատնիչների». Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան, Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՄՈՌԱՆԱ՞Լ, ԹԵ՞ ՀԻՇԵԼ ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆԻՆ

Ցանկացած միջավայր ստեղծում է իրեն բնորոշ մշակույթ։ Այսպես, որևէ պետության մեջ, երբ խրախուսվում է գիտությամբ զբաղվելը, քննադատական միտքը, ստեղծվում է բարենպաստ միջավայր և գիտությունը ծաղկում է՝ տալով անվանի գիտնականներ։ Նույնը վերաբերում է արվեստին, ներեցեք, վերջերս շատ քննարկվող քրեական մշակույթին, որը նույնպես տալիս է իր հերոսներին և այլն։ 1930-ական թվականներին ԽՍՀՄ-ում նույնպես ստեղծվեց բարենպաստ միջավայր մատնությունների, բանսարկությունների համար, որն էլ տվեց իր հերոսներին, որոնցից ամենանշանավորներից էր բանաստեղծ Նաիրի Զարյանը։ Այսօր, կարծես նույնպես պահանջ կա բանսարկուների և մատնիչների ու մրցակցություն է ընթանում առաջին տեղի դափնիների համար։ Կարծում եմ, առայժմ թիվ մեկ թեկնածուն լրագրող, «Լուսավոր Հայաստանի» ցուցակով պատգամավոր դարձած Արման Բաբաջանյանն է»։

3394 | 0
Facebook