Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք իսկապե՞ս չեք գիտակցում Ձեր գործողությունների իրավաքաղաքական հետևանքները». Նորայր Նորիկյան

06:05, շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.
«Դուք իսկապե՞ս չեք գիտակցում Ձեր գործողությունների իրավաքաղաքական հետևանքները». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանին դատաիրավական համակարգի ներկայիս խնդիրների և լուծման հնարավորությունների վերաբերյալ խորհուրդ ու ԴՈՒԽ տվողներն իսկապե՞ս ազնիվ են իրենց խղճի առաջ, իսկապե՞ս ունեն պատասխանատվության զգացում Հաայստանի Հանրապետության այսօրվա ու վաղվա օրվա նկատմամբ, թե՞ ոչ:
     Դուք իսկապե՞ս չեք գիտակցում Ձեր գործողությունների իրավաքաղաքական հետևանքները, թե՞ Ձեր ինքնավստահությունն ու անսխալականության մեջ համոզվածությունը համարում եք անբեկանելի, անքննարկելի և բարձրագույն արժեք:
     Հարկ չկա կոնկրետ նշելու, սակայն բացի՛ սաբոտաժից, բացի՛ որևէ ձեռնարկված գործողության տապալումից, Դուք կարո՞ղ եք մատնանշել թեկուզ մեկ դեպք, որ ձեռնարկել եք և ավարտել այն հաջողությամբ:
     Լսե՛ք, Դուք մինչև հիմա չեք ցանկանում ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ Դուք այսօր ոչ թե խնդիրների մասին բարձրաձայնող եք, այլ այդ խնդիրները լուծողը:
     Իսկ Դուք ոչ միայն չեք լուծում, այլև ստեղծում եք առավել մեծ խնդիրներ՝ պետության բնականոն գործունեությունը խաթարելու գնով:
     Թե՛ սահմանադրական դատարանի, թե՛ դատական համակարգի, թե՛ անցումային արդարադատության իրականացման, թե՛ վեթինգի, թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի, թե՛ օրինականության վերականգնման գործընթացում իրականացվող քայլերը կա՛մ կիսատ են, կամ անավարտ, կա՛մ տապալված:
     Դո՛ւք գիտեք, Ձեր գործն է, բայց, հիշե՛ք, դեռևս որևէ մեկին չի հաջողվել խուսափել վերջում հաշվետու լինելուց»:

7061 | 1
Facebook