Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի քրդերը դրական են գնահատել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հրադադարի համաձայնագիրը․ Regnum

10:40, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
Սիրիայի քրդերը դրական են գնահատել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հրադադարի համաձայնագիրը․ Regnum

«Սիրիայի ժողովրդավարական ուժերի» ղեկավար Ալդար Խելիլը հայտարարել է, որ քրդական ուժերը դրական են գնահատել Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ դադարեցնել Սիրիայում «Խաղաղության աղբյուր» գործողությունը, գրում է Regnum գործակալությունը՝ հղում անելով Al-Arabiya-ն: Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել ԱՄՆ փոխնախագահ Մայք Պենսի հետ: Բանակցությունները տևել են չորս ժամ: Ըստ արդյունքների` Պենսը հայտարարել է, որ Թուրքիան համաձայնել է դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիս-արևելքում 120 ժամ տևողությամբ: Այս ընթացքում սիրիական քրդական կազմավորումները պետք է տեղափոխվեն «անվտանգ գոտի»:
     30 կմ երկարությամբ «անվտանգ գոտի»-ն կլինի Թուրքիայի և Սիրիայի սահմանին: Բացի այդ, Պենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը չեն վերադառնա այս գոտի:

3803 | 0
Facebook