Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արսեն Թորոսյանը, օգտվելով առիթից, ազատվեց ՔՊ-ական փոխնախարարից. «Հրապարակ»

09:45, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
Արսեն Թորոսյանը, օգտվելով առիթից, ազատվեց ՔՊ-ական փոխնախարարից. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արսեն Թորոսյանի տեղակալների մասով կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից` քրեական գործերով են անցնում կամ էլ պաշտոնից ազատվում»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակիցը: Հիշեցնենք․ օրերս աշխատանքից ազատվեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ «Նա միակն էր «Քաղպայմանագրից»` նախարարությունում։ Պատճառն Արարատ Միրզոյանի հետ վեճն էր ԱԺ-ում, բայց լուր տարածվեց, որ նրա հայրն անցնում է «Հայաստան» հիմնադրամի` Արա Վարդանյանի գործով։ Սակայն իրական պատճառն այն էր, որ Արսեն Թորոսյանն օգտվեց առիթից և ազատվեց միակ ՔՊ-ականից, որը բավականին լուրջ ձայներ էր բերել ՔՊ-ին` Գյումրուց, և նախարարի պոտենցիալ թեկնածուներից մեկն էր։

Արսեն Թորոսյանը վերջին շրջանում պրոբլեմներ է տալիս բոլոր ուղղություններով, այդ թվում և` Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների, և հնարավոր է մի օր նրան ազատելու հարցը կանգնի»: Մենք զանգահարեցինք նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին։ Ո՞րն էր Ձեր՝ աշխատանքից ազատման պատճառը։ «Ես չեմ պատասխանում այդ հարցերին։ Այս պահից սկսած` բոլոր այդ հարցերն անձնական բնույթի են, դիմեք նախարարության մամլո խոսնակին։ Երեք տարի չեմ հանգստացել, փորձում եմ հանգստանալ»: Կարծես նեղացա՞ծ եք ձերոնցից։ «Ոչ»: Արդա՞ր որոշում էր։ «Ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, անհրաժեշտության դեպքում էլի կծառայեմ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

3974 | 0
Facebook