Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հանրահավաքների տեսանյութերով նույնականացնում էին մարդկանց, ներխուժում տները». Ստյոպա Սաֆարյան

22:20, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
«Հանրահավաքների տեսանյութերով նույնականացնում էին մարդկանց, ներխուժում տները». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները, նրանց «իրավապաշտպանները» «մտահոգվել» ու «դատապարտում են», որ իրավապահ մարմինները օրենքով ներխուժել են բնակարան՝ հարուցված քրգործով պահանջվող նյութերի համար: Էլ ո՛նց կլինի: Մոռացել են, թե իրենց իշխանության տարիներին ինչպես էին ապօրինաբար ներխուժում ընդդիմադիրների, շարքային մարդկանց բնակարան: Մոռացել են, որ հանրահավաքների տեսանյութերով նույնականացնում էին մարդկանց, ներխուժում նրանց տները, ընդդիմադիր հավաքներին մասնակցելու մեղադրանքով հարյուրներով բերման ենթարկում ոստիկանատներ: Մարտի 1-ից հետո Աղվան Հովսեփյանն ու յուր Վահագն Հարությունյանը բացառապես դրանով էին զբաղված, մենք էլ դրանք արձանագրում էինք ոստիկանատներում ու ազատում: Ու իրենք ոչ մի ծպտուն չէին հանում: Դա նորմալ էր: Իսկ հիմա վայնասուն են դրել՝ վա՜յ, վակխանալի ա, հասեք... Թարգե՛ք, հավատացող չկա»:

5050 | 1
Facebook