Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ի ընտրվելը ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների խորհրդում վստահության քվե է միջազգային հանրությունից». Սաքունց

01:05, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
«ՀՀ-ի ընտրվելը ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների խորհրդում վստահության քվե է միջազգային հանրությունից». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ընտրվելը ՄԱԿ֊ի Մարդու իրավունքների խորհրդում, միանշանակ, վստահության քվե է միջազգային հանրության կողմից ՀՀ֊ում ժողովրդավարության և մարդու իրավունքների ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Բայց սա առաջին հերթին մարդու իրավունքների ապահովման համար ստանձնած պարտավորությունների կատարման համար տրված պայման է, որը պահանջում է հետևողական, համառ, սկզբունքային և աննահանջ աշխատանք, կոնկրետ արդյունքների արձանագրմամբ։

Ե՛վ քաղհասարակությունը, և՛ իրավապաշտպան համայնքը ողջունում է և պատրաստ է ջանքերը ներդնելու հզորացնելու մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմները։

Միաժամանակ պետք է հաշվի առնենք, որ պետք է անզիճում լինել մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքների դեմ ատելության, թշնամանքի, արժեզրկման գործողությունների, դրսևորումներին»:

2676 | 0
Facebook