Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դե պատկերացրեք՝ ինչ վատ միտք է այդ ավիաընկերությանը տեղ տալը». Հ. Միքայելյան

00:35, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
«Դե պատկերացրեք՝ ինչ վատ միտք է այդ ավիաընկերությանը տեղ տալը». Հ. Միքայելյան

Օգտատեր Հրաչյա Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու ինչի ես հեչ չզարմացա, երբ պարզվեց, որ նոր ավիաընկերության ներգրավումը հերթական դատարկ պոպուլիստական քայլն է։ Ինչի ես հեչ չզարմացա, երբ պարզվեց, որ այդ նույն ավիաընկերության հետ բանակցություններ են վարել նախկին իշխանությունները ու չեն համաձայնվել ավիաընկերության պայմաններին, ըստ որի, յուրաքանչյուր ուղևորի համար պետությունը պարտավորվում էր վճարել 68 դոլար։ Ու պատկերացնո՞ւմ եք այն հանրապետականները, ովքեր ըստ Նիկոլ Փաշինյանի կերել են այս պետությունը ու թքած են ունեցել այս պետության վրա, հրաժարվել են այդ ընկերության ծառայություններից՝ հիմնավորելով դա որպես բյուջեի մսխում։
     Դուք հասկանում եք չէ՞, որ այդ 68 դոլարը վճարելու ենք բոլորս, որ մեզանից շատերը երբևէ չեն ճամփորդելու, բայց միևնույն է վճարելու են։
     Այն մարդն, ով որոշել է ճամփորդել, իր համար այդ գումարը մեծ գումար չէ, բայց պատկերացնո՞ւմ եք դա ինչ բեռ է պետական բյուջեի վրա։ Սա հերթական պոպուլիստական քայլն է, որի արդյունքում շահելուն են ունեցողները, իսկ պարտքերը շարունակելու են հավաքել ցածր եկամուտ ունեցողների ուսերին։
     Փաշինյանը եկավ իշխանության՝ վատաբանելով այն բոլոր ծրագրերը, որոնք արել էին նախկինները, բայց հիմա մեծ հաճույքով նույն ծրագրերը շարունակում է անել, իսկ այս ծրագիրը չի արժանացել նախկինների հավանությանը, դե պատկերացրեք, թե ինչ վատ միտք է այդ ավիաընկերությանը Հայաստանում տեղ տալը։
     Բայց ամենազավեշտալին Տաթևիկի և Տիգրան Ավինյանի գլուխ գովելն է, ովքեր պնդում էին, որ այս ամենը միայն և միայն իրենց ջանքերն են։ Դե էլ ո՞նց ասես ու բացատրես սրանց, որ դա աղբաման գցած աղբ է, որ բոլորը հրաժարվում են ձեռք տալ, իսկ սրանք նույնիսկ համաձայն են լպստել, մենակ թե մի երկու անգամ ավել արժանանան Գնփ-գնփ-հուի»:

18833 | 1
Facebook