Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»». Էդուարդ Շարմազանով

20:00, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
«Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից»». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպես շարունակվելու դեպքում հակառակորդը կարող է օգտվել այդ «նվերից».

Տարիներ շարունակ նշել եմ, որ երկու հայկական պետությունների համար գլխավոր սպառնալիքը պանթուրքիզմն է:
     Ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ Ադրբեջանը վերջին 1,5 տարվա ընթացքում ոչ միայն չեն հրաժարվել հակահայկական քաղաքականությունից, այլ նույնիսկ ավելի են այն ուժեղացրել՝ կազմակերպելով համատեղ զորավարժություններ և ռազմական շքերթներ:

Այդ նույն ժամանակաշրջանում Հայաստանի նոր իշխանության ղեկավարը ոչ միայն չի արձագանքել պանթուրքիստական վտանգին, այլ ընդհակառակը՝ Ալիևին կիրթ և նորմալ է անվանել և փոխարենը վարկաբեկել Արցախի հաղթանակը կերտած բազմաթիվ առաջնորդների:
     Բայց սա էլ դեռ վերջը չէ:

Ալիևը թուրքալեզու պետությունների գագաթնաժողովին ուղիղ ոտնձգություն է կատարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ, իսկ քայլողների առաջնորդը լռում է:
     Պանթուրքիզմի և ռազմական ագրեսիայի վտանգը թողած, Փաշինյանի ռեժիմը ներքին թշնամիներ է փնտրում՝ ի դեմ ՍԴ նախագահի:

Հերիք է երկրի ներսում թշնամու կերպար ստեղծեք:
     Թշնամին սահմանի այն կողմում է ու եթե այսպես շարունակեք օգտվելու են ձեր կողմից իրենց ընձեռված «նվերից»:

Հ.Գ.
     Եվ վերջապես հասկացեք, Հայաստանի անվտանգության սպառնալիքը Թուրքիան և Ադրբեջանն են և ոչ թե Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը»:

6448 | 4
Facebook