Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սողանքից փլուզում Կապանում. կան զոհեր

19:25, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
Սողանքից փլուզում Կապանում. կան զոհեր

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք (մոտ 2500 խմ), ինչի հետևանքով փլուզվել է Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում գտնվող երկհարկանի քարե շինությունը:

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա (ծնված 1950 թ.) և Վլադիմիր (ծնված 1943 թ.) Պ.-երի դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

4029 | 0
Facebook