Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը 800 միլիոն դոլար ներդրում է արել ԱՄՆ-ի պետական պարտատոմսերում  

21:05, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանը 800 միլիոն դոլար ներդրում է արել ԱՄՆ-ի պետական պարտատոմսերում  

Ռուսաստանը օգոստոսին ԱՄՆ-ի պետական պարտքում 800 միլիոն դոլարի ներդրում է արել` հասցնելով այն 9,3 միլիարդի, նշում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
     Նշված գումարից 6,259 միլիարդը կազմում են երկարաժամկետ արժեթղթերը, մնացածը՝ կարճաժամկետ են: Ռուսական կողմի ներդրումը առաջին խոշոր գործարքն է սույն տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, Մոսկվան դեռևս չի դասվում Միացյալ Նահանգների պարտատոմսերի ձեռք բերող խոշորագույն երկրների ցանկում, քանի որ 2018 թ-ի ապրիլից զգալիորեն նվազեցրել է իր կատարողականը: Մի փոքր աճ գրանցվել է միայն սույն տարվա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, բայց արդեն նոյեմբերին գրանցվել է անկման միտում:

4757 | 0
Facebook