Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ում Թրամփի գործով կալանավորվել է երրորդ գործարարը

15:50, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ում Թրամփի գործով կալանավորվել է երրորդ գործարարը

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել են գործարար Դևիդ Կորեային, ով հանդիսանում է Իգոր Ֆրումանի և Լև Պառնասի բիզնես գործընկերը, հայտնում է The Guardian-ը: Դեվիդ Կորեան մեղադրվում է ԱՄՆ-ում քարոզչության ֆինանսավորման օրենքները խախտելու, ֆինանսական խարդախությունների և օտարերկրյա տարածքում ապօրինի լոբբինգի մեջ:

Գործարարը ժամանել է Նյու Յորք՝ իշխանություններին ինքնակամ հանձնվելու համար:
     Կորեան Ռուդոլֆ Ջուլիանիի գործընկերների հետ կապված նախընտրական քարոզչության ֆինանսավորման գործում ձերբակալված չորրորդ անձն է:

7188 | 0
Facebook