Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ը ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Brexit-ի շուրջ

15:40, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
ԵՄ-ը ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Brexit-ի շուրջ

Ավելի քան երկու օր տևած բանակցություններից հետո ԵՄ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել «Հյուսիսային Իռլանդիայի վերաբերյալ լրացուցիչ համաձայնագրի և քաղաքական հռչակագրի շուրջ՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը»: Այս մասին հինգշաբթի Twitter-ում գրել է Եվրոհանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը:

«Եթե կա քաղաքական կամք, կա նաև համաձայնություն, և մենք այն հաստատել ենք: Դա ճշմարիտ ու հավասարակշռված համաձայնագիր է ԵՄ-ն ու Միացյալ Թագավորության միջև: Ես առաջարկում եմ՝ ընդունել այս գործարքը»,-գրել է նա:

4610 | 0
Facebook