Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը». Գևորգ Լոռեցյան

14:35, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
«Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը». Գևորգ Լոռեցյան

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի` ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։

Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020-ի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները»։

5539 | 0
Facebook