Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հարկային համակարգի բարեփոխումը պետք է լինի ՊԵԿ-ի՝ որպես կառույց վերացումը». Մեսրոպ Առաքելյան

17:55, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
«Հարկային համակարգի բարեփոխումը պետք է լինի ՊԵԿ-ի՝ որպես կառույց վերացումը». Մեսրոպ Առաքելյան

Հասարակական հիմունքներով վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարկային համակարգի բարեփոխումների երկարաժամկետ հանգրվանը պետք է լինի ՊԵԿ-ի՝ որպես կառույց վերացումը:

Հարկ վճարելն աստիճանաբար դառնում է սովորույթ, գիտակցված քայլ, քանի որ հարկ վճարողն աստիճանաբար ունենում է վստահություն, որ իր վճարած հարկերը ծառայում են բացառապես քաղաքացուն և պետությանը:

Սրա ապացույցն է հեղափոխությունից հետո հարկային մուտքերի զգալի աճը, որը բացառապես հեղափոխության արժեքների արդյունք է:

Պետական եկամուտները դրանք հանրության եկամուտներն են, որը նույն հանրության կողմից ընտրված իշխանությունը որոշում է ծախսել այդ նույն հանրության համար:

Հետևաբար, հարկային մարմինների գործառույթներն աստիճաբանար կորցնում են իրենց կարևորությունը, ինչպես արդեն չկան լույսի մարդիկ»:

2710 | 0
Facebook