Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ մենք դեռ չունենք ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ». Արման Եղոյան

05:20, ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
«Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ մենք դեռ չունենք ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ». Արման Եղոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրում եմ նաև նկատել, որ Ryanair-ը մտել է հայկական շուկա՝ իմանալով, որ մենք դեռ չունենք ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ: Բացի Հայաստանից Ryanair-ը թռիչքներ է իրականացնում ԵՄ հետ ազատ վիզայի ռեժիմ չունեցող ընդամենը վեց երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Մարոկկո, Թունիս, Լիբանան և Հորդանան (Թուրքիայի դեպքում խոսքն Էգեյան ծովի ափին գտնվող երկու տուրիստական քաղաքների մասին է միայն)»:

4601 | 0
Facebook