Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփի՝ հարկային պարտավորություններից խուսափելու նոր ապացույցներ են հրապարակվել

14:20, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
Թրամփի՝ հարկային պարտավորություններից խուսափելու նոր ապացույցներ են հրապարակվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրվում է հարկային պարտավորություններից խուսափելու մեջ, նա տարբեր տվյալներ է ներկայացրել հարկային աշխատակիցներին և իր վարկատուներին, հաղորդում է ProPublica կայքը՝ հրապարակելով համապատասխան փաստաթղթերը:

Խոսքը՝ Նյու Յորքի Ուոլ Սթրիթ 40-ում կառուցված Թրամփի շենքի, Թրամփի աշտարակի, Միջազգային հյուրանոցի և Թրամփի 70-հարկանի երկնաքերի մասին է: ProPublica-ի ձեռքում հայտնված փաստաթղթերում երևում են ծախսերի, շահույթի և վարձավճարների գները, որոնք տարբերվում են հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերից: Լրատվամիջոցը պնդում է, որ վարկատուներին տրամադրված թվերը զգալիորեն տարբերվում են Նյու Յորքի հարկային մարմիններին տրամադրված տվյալներից: Անհամապատասխանությունները հօգուտ վարկատուի և ի վնաս պետությանն են:

7086 | 0
Facebook