Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ծիծաղելի է, հանքարդյունաբերական որևէ կազմակերպության համար չեմ աշխատել». Շրջակա միջավայրի նախարար

13:45, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
«Ծիծաղելի է, հանքարդյունաբերական որևէ կազմակերպության համար չեմ աշխատել». Շրջակա միջավայրի նախարար

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է իր՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ ունեցած առնչությունների հարցին:

«Հանքարդյունաբերական որևէ կազմակերպության համար երբևէ չեմ աշխատել, թեպետ բազմաթիվ առաջարկներ եմ ունեցել: Տարիներ առաջ՝ 2014-15թթ. որպես խորհրդատու աշխատել եմ բրիտանական մի կազմակերպությունում: Այն վերլուծություններ է կատարում հանքարդյունաբերական ընկերությունների համար: Եղել է, որ արել եմ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի համար, եղել է Լիդիանի համար եմ արել, Ագարակի պղնձամոլիբդենայինի համար, բայց որևէ մեկի հանդեպ պարտավորություն չեմ ունեցել»,- նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ տեղեկատվական հարթակներում լուրեր էին տարածվել, թե Շրջակա միջավայրի նախարարն առնչություններ ունի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ և իր գործունեությամբ դրա շահերն է պաշտպանում: Այդ պնդումները նախարարը ծիծաղելի է որակել:

2269 | 0
Facebook