Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հոնկոնգում հարձակվել են բողոքի ցույցերի առաջնորդի վրա

12:50, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
Հոնկոնգում հարձակվել են բողոքի ցույցերի առաջնորդի վրա

Հոնկոնգում առանձնակի դաժանությամբ ծեծել են բողոքի ցույցերի առաջնորդներից մեկին, հաղորդում է BBC-ը:

«Հոնկոնգի խոշորագույն ժողովրդավարական խմբավորումներից մեկի ղեկավարը ենթարկվել է հարձակման և տեղափոխվել հիվանդանոց»,- ասվում է հայտարարության մեջ:
     Ըստ սոցիալական ցանցերի տրամադրած տեղեկատվության՝ փողոցում հարձակման է ենթարկվել Ջիմմի Շեմանը: Մուրճերով զինված հինգ մարդ հարձակվել և դաժանորեն ծեծել նրան: Շեմանը ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի ցույցերն ընդդեմ կառավարության կողմից առաջարկված արտահանձնման օրինագծի, սկսվել էին դեռևս մարտին, սրվել՝ հունիսից։

7469 | 0
Facebook