«Ստիպված եմ տխրեցնել». Արփինե Հովհաննիսյանը` մոր 40 միլիոն դրամ արժողությամբ գույք ունենալու մասին
ԱԺ նախկին փոխնախագահ, Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Նիկոլ Փաշինյանին ավարտուն վարձկանի ծառայություններ մատուցող պսեվդո ընդդիմադիր Արման Բաբաջանյանի թերթը հանդես էր եկել հրապարակմամբ՝ անդրադառնալով այն փաստին, որ մայրս տնօրինում է 40 միլիոն դրամ արժողությամբ գույք։ Այնուհետ թերթը կատարել է դարակազմիկ բացահայտում, որ իմ 2012-2013թթ. հայտարարագրերում նշված չէ այդ գույքը, սակայն 2016-ին մայրս ինչ-որ անհայտ գույքի վաճառքից ստացել է նման եկամուտ։ Բնական է, որ օրենսդրական կարգավորումների տարրական չիմացությունը պետք է հանգեցներ սխալ եզրահանգումների և առաջացներ ոգևորություն, որ իրենք բացահայտել են Հայաստանի նորագույն պատմության ամենամեծ կոռուպցիոն սխեման։ Ստիպված եմ տխրեցնել։ Մայրիկիս՝ 40 միլիոնանոց գույքը (միլիոնանոց՝ շատ հուզիչ է հնչում չէ՞) արտացոլված չէ իմ 2012-2013թթ. հայտարարագրերում այն պարզ պատճառով, որ այն ձեռք է բերվել իմ՝ որևէ պաշտոն զբաղեցնելուց շատ առաջ, ավելին՝ նույնիսկ այն ժամանակ, երբ հենց ինքը՝ մայրս ՔԿԱԳ պետ չէր (2006-ից առաջ): Հ. Գ. Հեռու ինձնից և իմ ընտանիքից»։ |