Խնդրում ենք սպասել...

Համացանց

Դատարանը հրապարակեց Արթուր Վանեցյանի գործով դատավճիռը

10:36, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
Դատարանը հրապարակեց Արթուր Վանեցյանի գործով դատավճիռը

Դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքի գործով որոշումը՝ դրա անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը:

Ըստ բողոքող կողմի, միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլևս չանի:

Տեսանյութը՝ 168.am-ի
11840 | 0
Facebook