Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք այս մարդու տարիները գողանում ենք». Պավլիկ Մանուկյան

14:55, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
«Մենք այս մարդու տարիները գողանում ենք». Պավլիկ Մանուկյան

«Արդեն մեկ տարուց ավելի է՝ ասում եմ, որ Արմեն Բիլյանն անհարկի գտնվում է կալանքի տակ։ Մենք այս մարդու տարիները գողանում ենք, խնդրում եմ դատարանին ուշադրություն դարձնել և վերանայել խափանման միջոցը: Մտահոգվելու բան չունեք, թե մենք կխուսափենք, չենք գա, մեր կյանքի գնով հետամուտ ենք լինելու արդարադատություն իրականացնելուն»,- «Սասնա ծռեր»-ի դատավարության ժամանակ ասաց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ Արմեն Բիլյանը վատառողջ մայր և քույր ունի, ինչին արձագանքելով՝ սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինն ասաց. «Երեք ջահել տղաների կյանք է խորտակվել, երեք ընտանիք է քանդվել, իսկ դուք ցանկանում եք նոր ընտանիք կառուցել երեք զոհերի հիշատակի վրա։ Ո՞ւմ մայրն ու քույրը հիվանդ չեն... եթե ինձ մնար, բոլորը պետք է ճաղերի հետևում լինեին, ոչ թե ազատ պտտվեին, տղաները հողի տակ են, դուք ձեզ համար հանգիստ ման եք գալիս»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ այսօրվա նիստում Պավլիկ Մանուկյանը ցուցմունք էր տվել՝ պնդելով, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանին կրակողը և բանկոմատ թալանողն Արմեն Բիլյանը չէ:

7092 | 0
Facebook