Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սպորտլանդիա»՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների մասնակցությամբ

14:20, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
«Սպորտլանդիա»՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների մասնակցությամբ

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում հոկտեմբերի 15-ը սպորտային է եղել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սպորտլանդիա», որին մասնակցել են կրթահամալիրի 5-9-րդ դասարանների աշակերտները:

Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծել է, որ նման միջոցառումները չափազանց կարևոր են, ու նմանատիպ մրցումներում հաղթողներ և պարտվողներ չեն լինում: «Միջոցառումն ինքնին դրական լիցքեր ու տրամադրություն է հաղորդում, նպաստում է մասնակիցների սպորտային ունակությունների զարգացմանը»,- ասել է Լ. Բաբայանը:

Կրթահամալիրի սաները ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառմանը մասնակցել են երկու թիմով՝ «Արծիվներ» և «Բազեներ»: 6 մրցաձևերի պայքարում միավորների առավելությամբ հաղթել են «Արծիվները»: ԿԳՄՍ նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Սուրեն Պռազյանը մասնակից երկու թիմին էլ հանձնել է գավաթներ և նվերներ:

«Բոլորին շնորհավորում եմ հաջողված օրվա կապակցությամբ: Մրցումներն իսկապես անցան լարված պայքարում: Շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրի անձնակազմին և մասնակիցներին միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- նշել է Ս. Պռազյանը՝ հավաստելով, որ կրթահամալիրի հետ համագործակցությունը շարունակական է լինելու:

3963 | 0
Facebook