Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես շինարարների համար սահմանել էի այնպիսի ժամկետ, որն իրատեսական չէր». Դավիթ Անանյան

14:00, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
«Ես շինարարների համար սահմանել էի այնպիսի ժամկետ, որն իրատեսական չէր». Դավիթ Անանյան

«Ժամկետները սահմանվել են իմ կողմից: Եվ ես առաջին անգամ հայտնաբերեցի, որ այն ժամկետները, որոնք չեն առնչվում իմ մասնագիտությանը, հնարավոր է, որ սխալ լինեն: Շինարարներն այդ մասին ինձ ասացին ավելի ուշ: Հիմա մենք այնտեղ 24 ժամյա ռեժիմով ենք աշխատում»,-հոկտեմբերի 16-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ նախատեսված ժամկետում՝ հոկտեմբերի 10-ին շահագորժման չհանձնվեց Գյումրու մաքսատունը:

Շինարարության ավարտն այս անգամ նախատեսել են նոյեմբերի վերջին: Նոր մաքսատուն կառուցելու արդյունավետ լինել-չլինելու վերաբերյալ էլ ասաց, որ նպատակը մաքսային գործառույթների մեջ արդյունավետություն իրականացնելը չէ:

«Մեր նպատակները մի քիչ ավելի հեռահար են: Ուզում ենք տարածքային զարգացման ծրագիր իրականացնել: Սա կառավարության ծրագիրն է, որը ՊԵԿ-ի միջոցով է իրականացվում»,- նշեց նա:

Ըստ Դ.Անանյանի՝ ՊԵԿ-ը ոչ թե նոր ավտոմաքսատուն է կառուցում, այլ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը: Իսկ ՊԵԿ ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված է, որ պետք է լինի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման 2 կենտրոն՝ հյուսիսային և հարավային: Այսինքն՝ մեկը կլինի հարավում՝ Սիսիանում, մյուսը հյուսիսում՝ Գյումրիում: Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնը նախատեսված է 21 հա-ի վրա, այժմ օգտագործվում է միայն 6 հա-ը, և Գյումրիում շինարարությունն այնպես է գնում, որ կլինի արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բաղկացուցիչ:

Ըստ Դ.Անանյանի՝ վերջնարդյունքում 3 տարի անց արտաքին տնտեսական գործունեության բոլոր գործառույթները պետք է իրագործվեն մեկ պատուհանի սկզբունքով:

«Արարատյան մաքսատուն այլևս չի լինելու, դա մեր նպատակը: Իսկ Արարատյան մաքսատանը մաքսային ձևակերպումների 80 տոկոսն է կենտրոնացած: Այսինքն՝ բիզնեսը Երևանից բեռնաթափվում է և գնում դեպի հյուսիս ու հարավ:

Ինչ վերաբերում է նրան, որ մաքսազերծման համար մեծ ծախսեր կպահանջվեն, ապա ՊԵԿ նախագահը նախ՝ չհամաձայնեց, որ ծախսերը մեծ են: Գյումրու կենտրոնը Բագրատաշենից ունի՝ 158 կմ, Գոգավանից՝ 112 կմ, Բավրայից՝ 56 կմ հեռավորություն: Այսինքն՝ տարածքային առումով Գյումրին շատ ավելի մոտ է, քան Երևանը:

3485 | 0
Facebook