Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դրոշը նախկինում էլ չի եղել, էնպես որ հանգիստ նստեք տեղներդ». համացանցի արձագանքը

14:35, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
«Դրոշը նախկինում էլ չի եղել, էնպես որ հանգիստ նստեք տեղներդ». համացանցի արձագանքը

Համացանցում երեկվանից քննարկվում է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը, մասնավորապես, դրոշի թեման: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը գրել է. «Անցյալ տարի մայիսի 9-ին Ստեփանակերտում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ամպագոռգոռ ու դատարկ խոստում տվողն այսօր Արցախի նախագահի հետ հանդիպմանը «մոռացել» է տեղադրել Արցախի Հանրապետության դրոշը»։

Օգտատերերն արձագանքել են, որ նախկին իշխանության ժամանակ ևս նման դեպքեր եղել են, ավելին. «Այնպիսի վայնասուն են բարձրացրել, կարծեք, հանդիպմանը ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի դրոշն էր։ Ուշքի եկե՜ք, սա Հայաստանի դրոշն է՝ Միացյալ Հայաստանի, որի նեքո պետք է կանգնեն ու գործեն, ինչպես Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանն, այնպես էլ՝ յուրաքանչյուր հայ»,- գրել է Էդգար Առաքելյանը:

«Դրոշը նախկինում էլ չի եղել, էնպես որ հանգիստ նստեք տեղներդ»,- շարունակել է Արթուր Միրզոյանը:

5927 | 0
Facebook