Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թբիլիսիիում կբացվի սիրիահայ վարպետների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը

19:15, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
Թբիլիսիիում կբացվի սիրիահայ վարպետների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը

Հոկտեմբերի 20-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կբացվի սիրիահայ վարպետների ձեռարվեստի «Սիրիահայ արվեստի ծիլը» խորագրով ցուցահանդես:

Կներկայացվեն սիրիահայ 20 վարպետների արվեստի և արհեստի աշխատանքներ՝ արծաթագործություն, ասեղնագործություն, քաղցրավենիք, կարուձև, հելունագործություն և այլն։

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է նպաստել հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը և ժողովրդական վարպետների ստեղծագործական գործունեության խթանմանը, որի արդյունքում կստեղծվեն վարպետների փորձի փոխանակման և ստեղծարարության նոր հնարավորություններ, ինչպես նաև պայմաններ` միջհամայնքային մշակութային կապերի ու հետագա համագործակցության զարգացման համար:

1991 | 0
Facebook