Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը քիբերհարձակում է իրականացրել Իրանի դեմ. Reuters

23:00, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը քիբերհարձակում է իրականացրել Իրանի դեմ. Reuters

ԱՄՆ-ն Իրանի դեմ քիբերտարածությունում գաղտնի գործողություն է իրականացրել, երբ հարձակման ենթարկվեցին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները, որոնց հետևում, ինչպես հայտարարում է Վաշինգթոնը, կանգնած Է Թեհրանը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ քիբերհարձակումն իրականացվել է սեպտեմբերի վերջին և ուղղված է եղել Թեհրանի «քարոզչության» դեմ: Աղբյուրներից մեկը նշել է, որ քիբերհարձակումը «ֆիզիկապես վնասել է» սարքավորումները, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ չի հաջողվել: Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը: «Համաձայն մեր քաղաքականության, ինչպես նաև՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք չենք քննարկում քիբեր տարածությունում մեր գործողությունները, հետախուզությունը և այլ ծրագրեր»,-նշել է Պենտագոնի խոսնակ Էլիսա Սմիթը:

7456 | 0
Facebook