Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանն այցելել է վիրավորված ոստիկանին

11:20, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
ՀՀ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանն այցելել է վիրավորված ոստիկանին

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է վիրավորված ոստիկանին:

«Հարվածն ստացել է գլխի հատվածում, վիճակը կայուն է, առողջություն ենք մաղթում... Կարողացել ենք պարզել ստահակներին, նրանք արդեն մեզ մոտ են, բայց զենքը դեռ չի հայտնաբերվել: Քննության արդյունքներով բոլոր հարցերի պատասխանները կտվեն: Մի բան կցանկանայի ընդգծել՝ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա զենք բարձրացնելուն. հանդգնողները խստագույնս կպատժվեն»,- ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում քաղաքացին խլել է իրեն հետապնդող ոստիկանի ատրճանակը և սպանել նրան. ևս մեկ ոստիկան վիրավոր է:

7098 | 0
Facebook