Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երեք տասերի համադրություն. ՀՀ կառավարության ամբիցիոզ ծրագիրը

11:10, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
Երեք տասերի համադրություն. ՀՀ կառավարության ամբիցիոզ ծրագիրը

«ՀՀ կառավարությունը մի ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ. հոկտեմբերի 10-ին, և այդ օրը մենք պլանավորում ենք ՀՀ-ում տնկել 10 միլիոն ծառ, որը կխորհրդանշի հայության միասնությունը ՀՀ պետականության շուրջ և ՀՀ-ում. 10-րդ ամիս, ամսի 10-ը և 10 միլիոն ծառ». հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. փոխակերպելով բանականությունը» համաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավելեց, որ դա համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ քայլն է, և դրանով ՀՀ-ն ցանկանում է համաշխարհային հանրությանը կոչ անել՝ վերցնել այս մարտահրավերը և պայքարել բնապահպանական գլոբալ խնդիրների դեմ:

Իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նման համաժողովների անցկացումը կարևոր է մարդու և տեխնոլոգիաների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:

Ըստ վարչապետի՝ առհասարակ ինդուստրիալ հեղափոխության առաջին իսկ օրերից արձանագրվել է մարդու վախը տեխնոլոգիաների նկատմամբ: Մարդիկ ունեին այն մտահգությունը, թե եթե նույն աշխատանքը կատարում են տեխնոլոգիաները, ապա իրենք ի՞նչ են անելու:

«Սակայն հետո ժամանակը բերեց մի հետաքրքիր իրողության: Պարզվեց, որ երբ ազատվում են մարդու ձեռքերը, առաջին հերթին ազատվում է մարդու միտքը, և այդ միտքը նոր տարածքներ գրավելու հնարավորություն է ունենում: Հետևաբար, տեխնոլոգիաների զարգացումը մտածողության զարգացում է»,- ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա՝ հիմա էլ վախ կա արհեստական բանականությունից: Սակայն արհեստական բանականությունը մարդու մտքը կազատի այնպես, ինչպես ժամանակին դա արել է ինդուստրիալ հեղափոխությունը: ՀՀ վարչապետը հույս հայտնեց, որ «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019» համաժողովի անցկացումը կօգնի հաղթահարել գլոբալ ինովացիոն վախերը: Եվ դա կլինի ամենակարևոր արդյունքը:

2878 | 0
Facebook