Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հագիբիս» ավերիչ թայֆունը վնասել է Hitachi և Panasonic գործարանները

11:45, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
«Հագիբիս» ավերիչ թայֆունը վնասել է Hitachi և Panasonic գործարանները

Ճապոնական խոշորագույն էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվող Hitachi և Panasonic գործարաններն արդեն չորրորդ օրն է՝ չեն գործում։ «Հագիբիս» ավերիչ թայֆունը ջրով է լցրել այդ գործարանների շինությունները, հաղորդում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Բացի այդ ջրհեղեղներից տուժել է Կորիյամ քաղաքում տեղակայված արդյունաբերական խոշոր հանգույցը, որտեղ կենտրոնացած է Ճապոնիայի արտադրական ձեռնարկությունների հիմնական մասը, որոնք նույնպես չեն գործում:
     Կորիյամա քաղաքում հեղեղվել է քաղաքային ավտոպարկը, արդյունքում երթևեկությունը դադարեցվել է շուրջ 70 երթուղով:
     Ճապոնիայում «Հագիբիս» ավերիչ թայֆունի զոհերի թիվը հասել է 75-ի, ևս 11-ը համարվում է անհետ կորած։

4675 | 0
Facebook