Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր նշվում է Հայ մամուլի օրը

11:05, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
Այսօր նշվում է Հայ մամուլի օրը

Հայաստանում հոկտեմբերի 16-ը տպագիր մամուլի աշխատակիցների մասնագիտական տոնն է:
     ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը:

«Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականին։ Պարբերականի հիմնադիրը Հարություն Շմավոնյանն է: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ:

2442 | 0
Facebook