Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ է այսքան անհանգիստ Վ. Բալասանյանը». Ռաֆայել Թեյմուրազյան

08:45, հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.
«Ինչո՞ւ է այսքան անհանգիստ Վ. Բալասանյանը». Ռաֆայել Թեյմուրազյան

Լրագրող Ռաֆայել Թեյմուրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչն է Վ. Բալասանյանին ստիպում իրեն նման կերպ պահել։ Հասկանալի է` դրսի-ներսի ականջներ և այլն, բայց կոնկրետ իրեն ի՞նչն է դրդում այդ կերպ վարվել։ Օրինակ՝ դուք այդպես կպահեի՞ք ձեզ։ Ինչ-որ բաներով գայթակղելը, ֆինանսական շահագրգռվածությունը, ինչ-ինչ նյութական շահեր ունենալը, ըստ իս, չի բացատրում նման վարքը, որովհետև եթե քեզ, պայմանական ասած, հնարավոր է «առնել», գնորդ միշտ էլ կգտնվի։ Ուրեմն՝ ինչո՞ւ առաջ չէր գտնվում, իսկ հիմա գտնվում է։

Ինչո՞ւ է այսքան անհանգիստ Վ. Բալասանյանը։ Պատճառը, ըստ իս, կարող է լինել զարհուրելի ինչ-որ հանցանքներին նրա առնչությունը։ Ռ. Քոչարյանի բանտում լինելն էլ այն ազդակն է, որը ծնում է չպլստալու վախը, ինչն էլ օգտագործում են ինչ-ինչ ուժեր՝ ըստ իրենց հայեցողության։

ՀՀ-ն լեգիտիմ իշխանությունից զրկելու դրսի որոշ ուժերի շահագրգռվածությունը տեսանելի և ընկալելի է։ Բայց եթե նկատել եք, տեղում չկա գեթ մեկ անձ, որը ընտանեկան և /կամ ֆինանսական/քրեական կապերով կապված չէ Ռ. Քոչարյանի հետ, բայց «աջակցում է»։ Առհասարակ, «Ռ. Քոչարյանի աջակից» արտահայտությանը դժվար է այդ շրջանակից դուրս որևէ այլ իմաստ վերագրել, որովհետև աջակցում են ծրագրին, մտքին, գաղափարին, որպիսիք ամբաստանյալն իր «քաղաքական գործունեության» ողջ ընթացքում հրապարակ չի նետել»։

9267 | 0
Facebook