Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա տիպիկ ԿԳԲ-ական բնույթի մշակված սադրանք է». Արթուր Սաքունց

22:30, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
«Սա տիպիկ ԿԳԲ-ական բնույթի մշակված սադրանք է». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ակնհայտ և գիտակցված, հանրության զգացմունքների վրա հստակ ազդելու, դրանց դուրս հորդելուն ուղղված տիպիկ ԿԳԲ-ական բնույթի մշակված սադրանք է, ինչպես ժամանակին՝ 1988֊90թթ «Վրեմյայի» «Պրավդայի» միջոցով Կրեմլը փորձում էր հանրային հուզումներ հրահրել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։

Շատ սառը և հանգիստ պետք է վերաբերվել, առանց զգացմունքների, ուղղակի մերկացնել այս պլանավորված և Երևանում իր շեֆի կողմից մշակված ողջ սցենարը։

Արցախում տեղի են ունենալու ազատ և արդար ընտրություններ, ու կտեսնենք, թե դրանից հետո ով է հոգեխանգարմունքի մեջ ընկնելու։

Նման սադրանքները դրսևորվելու են մինչև նախագահական ընտրությունները և դրանից հետո որոշ կարճ ժամանակ, ու հետո վեր կընկնեն տեղները, եթե այլ հիմար քայլեր անելու մտքից չհրաժարվեն»:

7108 | 2
Facebook