Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Լրագրողները Բալասանյանին հիշեցրին Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտարարությունը

16:20, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
Լրագրողները Բալասանյանին հիշեցրին Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտարարությունը

«Խոսում եք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի՝ 2001-ի մայիսին ԱԺ ամբիոնից արած. «Այո՛, ես համարում եմ, որ Աղդամը մեր հայրենիքը չէ» արտահայտությունը»,- դիմելով Վիտալի Բալասանյանին՝ հարցրին լրագրողները. «Այդ ժամանակ ես հարցազրույց տվեցի ու առաջինն արձագանքեցի: Այնպես չէ, որ ասել ա Աղդամը մեր հայրենիքը չէ ու դա եղել է բանակցային սեղանին դրված: Բանակցություններում կարող է սեղանին դրված լինել մեկ փաստաթուղթ, բայց խոսեն ընդհանրապես ուրիշի մասին: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է մեկ, ասում երկրորդ, կատարում երրորդ բան, իսկ նախկին ղեկավարների մոտ այդպիսի հասկացություն չի եղել»,- ասաց Բալասանյանը:

| | |
6310 | 0
Facebook
COMMENT.am