Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Փաշինյանը պայմանավորվել է Ալիևի հետ». Վիտալի Բալասանյան

15:55, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
«Փաշինյանը պայմանավորվել է Ալիևի հետ». Վիտալի Բալասանյան

Այսօրվա ասուլիսում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը. «Նա երևի ուզել է ասել՝ ես եմ ձեր ընդհանուր ղեկավարը, չարաչար սխալվում է: Այո, Արցախը Հայաստան է, բայց այն քաղաքականությունը, որ պետք է վարենք ու վերջնական ստանանք քաղաքական լուծում այն է, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, բայց Փաշինյանի ընտրած ուղեգծում, համոզված եմ, կա պայմանավորվածություն Ալիևի հետ՝ հայտարարություններ անել, որպեսզի Արցախը որպես սուբյեկտ չվերադառնա բանակցային սեղան»,- ասաց Բալասանյանը:

| | |
16003 | 1
Facebook