Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը մտադիր է գրավյալ տարածքներում վերաբնակեցնել 2 միլիոն փախստականի

23:20, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
Էրդողանը մտադիր է գրավյալ տարածքներում վերաբնակեցնել 2 միլիոն փախստականի

Թուրքիան Սիրիայում իրականացնող «Խաղաղության աղբյուր» գործողության շրջանակներում, իր բնորոշմամբ, «ահաբեկիչներից ազատագրել է» հազար քառակուսի կմ տարածք: Այս մասին այսօր Բաքվում կայացած թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի VII գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Էրդողանը մտադիր է գործողություններից հետո գրավյալ տարածքներում ապաստան տալ 2 միլիոն փախստականների:

Էրդողանը նաև կոչ է արել թյուրքալեզու պետություններին ցուցաբերել համերաշխություն Թուրքիայի հետ՝ ահաբեկչության դեմ պայքարում:

5346 | 0
Facebook