Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Կախված դատարանի որոշումից՝ դրան շատ բաներ կարող են հետևել». Հայկ Ալումյանը՝ ՄԻԵԴ-ի հանձնաժողովի մասին

14:00, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
«Կախված դատարանի որոշումից՝ դրան շատ բաներ կարող են հետևել». Հայկ Ալումյանը՝ ՄԻԵԴ-ի հանձնաժողովի մասին

«Դա նրանով է արտառոց, որ առհասարակ խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ դիմելու ինստիտուտը նոր ինստիտուտ է, նման միայն մեկ նախադեպ է եղել: Իսկ թե ինչ կարելի է սպասել դրանից, եկեք ոչինչ դեռ չասեմ: Կախված դատարանի որոշումից՝ դրան շատ բաներ կարող են հետևել». հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ կարճ զրույցում ասաց Ռ. Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով օրերս ՄԻԵԴ-ի ընդունած որոշմանը, որի համաձայն՝ Ռ. Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած Մեծ պալատ է ձևավորվել: Սահմանադրական դատարանի հարցումը կապված է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածի հետ, որը պատիժ է նախատեսում սահմանադրական կարգը տապալելու համար:

| | |
1181 | 0
Facebook
COMMENT.am