Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նեպալն ու Չինաստանը պայմանավորվել են կրկին միասին չափել Էվերեստի բարձրությունը

18:10, չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.
Նեպալն ու Չինաստանը պայմանավորվել են կրկին միասին չափել Էվերեստի բարձրությունը

Նեպալի և Չինաստանի իշխանությունները պայմանավորվել են Էվերեստ լեռան վրա համատեղ վերահաշվարկ իրականացնել, գրում է Times of India պարբերականը։ Էվերեստ լեռն աշխարհում ամենաբարձրն է (8848 մ) և գտնվում է երկու պետությունների սահմանին:

Ըստ պարբերականի՝ այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել հոկտեմբերի 12-13-ը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Նեպալ կատարած այցի ընթացքում: Նոր չափման անհրաժեշտությունը ծագել է գիտնականների այն ենթադրությունների հիման վրա, որ լեռան բարձրությունը կարող է նվազած լինի 2015-ին Նեպալում ուժեղ երկրաշարժից հետո:
     2017-ին Հնդկաստանը հանդես եկավ առաջարկով՝ օգնել նեպալյան իշխանություններին՝ Էվերեստի ճշգրիտ բարձրությունը չափելու հարցում: Նեպալում 2015թ․-ի ապրիլի 25-ին տեղի ունեցավ 7․9 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Հաջորդ օրը Նեպալը ցնցվեց մի շարք հետցնցումներից, և մոտ երկու շաբաթ անց կրկին տեղի ունեցավ 7․3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Զոհվեց մոտ 9 հազար մարդ, վնասվածքներ ստացավ 22 հազար մարդ:

4431 | 0
Facebook