Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը քննարկում է Թուրքիայից միջուկային զենքի դուրս բերման հարցը․ NYT

10:30, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը քննարկում է Թուրքիայից միջուկային զենքի դուրս բերման հարցը․ NYT

Նախորդ շաբաթվա վերջին ԱՄՆ Պետդեպարտամենտը և ԱՄՆ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչները քննարկել են Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ամերիկյան ռազմակայանից մոտ 50 մարտավարական միջուկային զենքերը հեռացնելու հնարավորությունը, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Զրուցակիցներից մեկի խոսքով, ըստ էության, այդ զենքերը «պատանդ» են մնացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ, ռազմակայանից դուրս բերումը կնշանակի ամերիկա-թուրքական համագործակցության դե ֆակտո ավարտը:
     «Կարծում եմ՝ սա առաջին անգամն է, երբ ԱՄՆ-ի միջուկային զենք ունեցող երկիրը բառացիորեն ռմբակոծում է հրետանային զենքով հենց ամերիկյան ուժերին»,-հայտարարել է անցած շաբաթ James Martin Center-ի փորձագետ Ջեֆրի Լյուիսը:

5458 | 0
Facebook