Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլևս չեն զանգում. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.
Հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժը Բալասանյանին այլևս չեն զանգում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Վիտալի Բալասանյանը մտնում է ընտրարշավի մեջ՝ նրա սկանդալային հարցազրույցն այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել։ Վիտոն դիրքավորվում է, այսօր էլ ասուլիս է տալիս»,- ասաց ղարաբաղյան աղբյուրը: Ինչպե՞ս են ընդունել Արցախում նրա հարցազրույցը։ «Դավիթ Բաբայանն արդեն խոսել է, Արցախում առանձնապես հակված չեն, որ էդպես սուր խոսվի, մտահոգությունների մասով կիսում են նրա տեսակետը, բայց անգամ նրա շատ կողմնակիցներ զարմացած են` մի քիչ պերեդոզ էր, մտածում են` կա՛մ վիճակը շատ օրհասական է, որ Վիտոն էդպես է խոսում, կա՛մ էլ նախընտրական դե-մարշ է իրականացնում։

Ի դեպ, նեղ շրջանակում Վիտոն ասում է, որ հարցազրույցից հետո ո՛չ Բակոն, ո՛չ Սերժն իրեն այլևս չեն զանգում»: Իսկ Վիտոն կարձագանքի՞ ՀՀ ԱԱԾ կանչին, կգա՞ հարցաքննության։ «Իհարկե՝ ոչ. իրեն փաստաթղթերով կանչում են Մարտի 1-ի գործով, սակայն դե ֆակտո ՊՊԾ-ի գործով, չի բացառվում, որ մեղադրյալ ճանաչեն․ Պավլիկ Մանուկյանը ցուցմունք է տվել, որ ՊՊԾ գնդում իր ոտքին Վիտոն է կրակել»: Ասում են՝ ԱԱԾ-ն կգա Արցախ` հարցաքննության, հնարավոր համարո՞ւմ եք։ «Կերևա»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
3332 | 0
Facebook