Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Տղերք, սթափվե՛ք, ձեր շարքերում ՏՂԱ տեսակը վերանում է». Անի Խաչատրյան

22:50, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
«Տղերք, սթափվե՛ք, ձեր շարքերում ՏՂԱ տեսակը վերանում է». Անի Խաչատրյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տղերք, սթափվե՛ք, ձեր շարքերում ՏՂԱ տեսակը վերանում է, ինչի կարիքը ամենաշատը ունի հենց այս հիմնարկը:
     Աշոտին հետ բերեք, քանի ուշ չի...

Մեկ օրում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից ազատվում են աղբահանության բաժնի պետը, գնումների մասնագետը, գլխավոր հաշվապահը, կադրավիկը...

Իսկ աղբահանության հիմնարկի ձեր տնօրենը, կներեք, բայց մեղմ ասած, հարց լուծող չի, այս «գործառույթը» մեծ մասամբ կատարում էր աղբահանության կառավարման և համակարգման բաժնի պետ Աշոտ Ասատրյանը, էլ չասեմ նրա անձնվեր աշխատանքը:
     Բայց ավաղ, դուք ոչ միայն հարց չեք լուծում, այլև վճռական մարդկանցից կոմպլեքսավորվում եք»:

| | |
5098 | 0
Facebook
COMMENT.am