Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որքա՞ն պատահար է գրանցվել անցած շաբաթվա ընթացքում

18:05, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Որքա՞ն պատահար է գրանցվել անցած շաբաթվա ընթացքում

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 7-13-ը գրանցվել է 445 դեպք, որից 276-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 130 կենցաղային կանչ, 184 հրդեհի ահազանգ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 112 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 11 քաղաքացի. այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
     Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 11 դեպք, որից 9-ում փրկարարներն օձեր են հայտնաբերել:
     Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 12 դեպք, տուժել է 16 քաղաքացի:
     ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

2061 | 0
Facebook