Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առաջիկա օրերին ԱՄՆ-ը Սիրիայից դուրս կբերի իր զորքերը․ Reuters

16:15, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Առաջիկա օրերին ԱՄՆ-ը Սիրիայից դուրս կբերի իր զորքերը․ Reuters

Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին պատրաստվում է զորքերի մեծ մասը դուրս բերել Սիրիայի հյուսիսից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրներին:

Ըստ Reuters-ի՝ Վաշինգտոնը քննարկում է զորքերը դուրս բերելու մի քանի տարբերակ, բայց, ամենայն հավանականությամբ, զորքերի մեծ մասի դուրսբերումը տեղի կունենա առաջիկա օրերին:
     Նախօրեին Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Սիրիայից դուրս կբերվի 1000 զինվորական:
     Reuters-ի փոխանցմամբ, ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերումը Սիրիայի հյուսիսից կարող է տևել մինչև երկու շաբաթ:

6772 | 0
Facebook