Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

«Հայ համայնքի համար իրավիճակից դուրս գալու միակ լուծումը միասնական քայլերն են». արևելագետ

14:45, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
«Հայ համայնքի համար իրավիճակից դուրս գալու միակ լուծումը միասնական քայլերն են». արևելագետ

«Հայ համայնքի համար իրավիճակից դուրս գալու միակ լուծումը միասնական քայլերն են, սիրիահայ համայնքը պետք է միասնական դիրքորոշում ունենա». հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է արևելագետ Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունների մասին: Ըստ նրա՝ մենք դեռևս սիրիական հակամարտության հանգուցալուծման մասին չենք խոսում, այլ առանձին շրջափուլերից մեկի, որտեղ կան հստակ խաղացողներ՝ իրենց շահերով:

«Սա տեղի ունեցավ ԱՄՆ համաձայնության արդյունքում: Ժամանակը ցույց կտա, թե Թուրքիան որքան առաջ կգնա: Քրդական կողմն ընտրել է Սիրիայի հետ համաձայնության գալու մարտավարությունը: Սիրիական բանակը մուտք է գործում քրդական վերահսկողության տարածքներ, մի բան, որ նախկինում չէր նկատվում»,- ասաց նա:
     Արևելագետի գնահատմամբ՝ սիրիական հակամարտությունում լուծումները լոկալ են, սա էլ է լուծում: Թուրքիան սպառնալիք է տեսել նրանում, որ Սիրիայի հյուսիսում քրդերն են, հիմա որոշել է, որ այնտեղ իրենք պետք էլ լինեն: Գլոբալ առումով սիրիական հակամարտության լուծում չկա:

«Աֆինը գրավելով, թուրքական կողմն էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, այնտեղ քուրդ դպրոցականները Թուրքիայի պատմություն ու գրականություն են սովորում: Թուրքիայի առաջխաղացումը վտանգ կարող է լինել սիրայի հայ համայնքի համար: Ըստ արևելագետի՝ մինչ հակամարտությունը Եփրատից արևելք ընկած հատվածում մոտ 5 հազար հայ էր ապրում»,- նշեց բանախոսը:

| | |
751 | 0
Facebook