Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում թուրքական հարձակումների հետևանքով զոհվել է 3 արտասահմանցի լրագրող

00:35, երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
Սիրիայում թուրքական հարձակումների հետևանքով զոհվել է 3 արտասահմանցի լրագրող

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թուրքական ռազմական ինքնաթիռները հարձակում են գործել սիրիական Ռաս էլ Այն քաղաքի կողքով անցնող ավտոշարասյան ուղղությամբ: Ընդհանուր առմամբ ավելի քան 11 քաղաքացիական անձ է զոհվել: Բուժաշխատողների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է մեծանալ, քանի որ ռմբակոծման ժամանակ շուրջ 100 մարդ վիրավորվել է: Տուժածներից ոմանք ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցում:

Ավտոշարասյունը, որը դարձել է ավիահարվածների թիրախ, տեղափոխելիս է եղել նաև տեղացի և արտասահմանցի լրագրողների: Հայտնի է, որ 3 արտասահմանցի լրագրող զոհվել է:

4861 | 0
Facebook