Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա շատ հազվադեպ երևույթ է». Ալեն Սիմոնյան

17:40, կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ.
«Սա շատ հազվադեպ երևույթ է». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայ-Նիդերլանդական բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեց միջպառլամենտական- բարեկամական խումբ, որը ներառում է քաղաքական գործիչների, գործարարների և մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչների: Խումբը հայկական կողմից կղեկավարեմ ես, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդևինդը: Սա շատ հազվադեպ երևույթ է, քանի որ Նիդերլանդները նման խմբեր ձևավորում են միայն իրենց անմիջական հարևանների հետ: Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր դեսպան Տիգրան Բալայանին այս գաղափարը իրականություն դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքի համար:
     Խմբի օրակարգում արդեն կան շատ նոր ծրագրեր»:

6821 | 0
Facebook