Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 նոյեմբերի, 2019 թ.
Հրատապ լուրեր

Համացանց

«Համակերպվե՞լ այս հիմարագույն վիճակին, որի անունն է ռուսական երկաթուղու հայկական գաղութ». Լևոն Գալստյան

14:25, կիրակի, 13 հոկտեմբերի, 2019 թ.
«Համակերպվե՞լ այս հիմարագույն վիճակին, որի անունն է ռուսական երկաթուղու հայկական գաղութ». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսուքյան իր էջում գրել է. «Մի տոմսի պատմություն կամ ռուսական երկաթուղու հայկական գաղութը:
     Կիրակի պետք է գնայինք Գյումրի։ Քանի որ փոքր երեխա կար հետներս՝ որոշեցինք գնալ 10:30-ի արագընթաց գնացքով։ Դե գիտեինք, որ տոմսերն առցանց չեն վաճառում՝ ի՞նչ շռայլություն հայերի համար, մի կերպ թող յոլա գնան։
     Նախորդ օրը զանգեցինք 1-84 ճշտեցինք, ասին՝ առավոտ ժամը յոթին եկեք, որ հերթ պահեք, հանկարծ տոմսերը չվերջանան։ 7:30 հասա կայարան, հերթ կանգնեցի, հերթս հասավ, ասում են հիմա վաճառում ենք 7:50-ի սովորական գնացքի տոմսեր, դա ճանապարհենք, հետո կվաճառենք արագընթացինը։
     7:50-ինը ճանապարհեցինք, ուզում եմ վերջապես տոմս առնել, ասում է 9:15-ի արագընթացի համար տոմսերի վաճառքը կլինի 8:30, իսկ այ ձեր ուզած 10:30-ինի վաճառքը կսկսենք 9:50:
     Հիմա կանգնել եմ կայարանի դիմաց ու չգիտեմ ռուսներին քֆուր տամ, թե մեզ, որ այս ամենը հանդուրժում ենք, որ 21-րդ դարում զրկված ենք ոչ միայն առցանց տոմս առնելու, այլ նաև գոնե նախապես առնելու հնարավորությունից։
     Մտածում եմ ո՞ւմ է պետք դիմել, որ այս տարրական հարցը լուծվի, արժե՞ արդյոք ընդհանրապես խոսել այս մասին, թե՞ համակերպվել այս հիմարագույն վիճակին, որի անունն է ռուսական երկաթուղու հայկական գաղութ։

Հ. Գ. Հայոց լեզվի մասին օրենքի խախտումների մասին չեմ գրում»:

| | |
3707 | 1
Facebook
COMMENT.am